Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Էվերեստը կարճացել է Նեպալի երկրաշարժից հետո

Էվերեստը կարճացել է Նեպալի երկրաշարժից հետո
03.05.2015 | 12:59

Ապրիլի 25-ին Նեպալի երկրաշարժը նվազեցրել է Էվերեստի բարձրությունը՝ գրել է The Huffington Post-ը: Աշխարհագրական հետազոտությունների UNAVCO կոնսորիումի տվյալներով՝ աշխարհի ամենաբարձր կետը կորցրել է 2,54 սանտիմետր: Գիտնականների եզրակացությունները հիմնվում են եվրոպական «Страж-1» արբանյակի տվյալների վրա, որ անցել է Ջոմոլունգմայի վրայով ապրիլի 29-ին: Բնապահպանության հետազոտությունների միացյալ ինստիուտի աշխատակից Ռոջեր Բիլհամը համարում է, որ Էվերեստը մեկ-երկու միլիմետր է կորցրել: Փոխարենը Հիմալայների մեկ այլ գագաթ՝ Անապուրնան հավելել է 20 սանտիմետր: Գերմանական աերոտիեզերագիտական կենտրոնում ևս համոզված են, որ Կատմանդույի տարածքը 55-ը 18 մղոնի վրա (88,5-ը 29 կիլոմետրի վրա, առավել քան 2,5 հազար քառակուսի կիլոմետր) երեք ֆուտ բարձրացել է (մոտ 91 սմ): Գիտնականները ռելիեֆի փոփոխությունը բացատրում են երկրաշարժերից հետո երկրակեղևի լարման թուլացումով: Մինչև ցնցումները երկրաբանական պլատֆորմը լարված էր և զսպանակի պես ձգված, իսկ հարվածից հետո թուլացել է, որն էլ հանգեցրել է երկրի մակերեսին փոփոխությունների:

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ